ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանում ուժգին անտառային հրդեհների պատճառով տարհանվել է մոտ 30 հազար մարդ
Հունաստանում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է մոտ 30 հազար մարդ: Հայտնում է rodiaki.gr լրատվականը:
Հունաստանի Հռոդոս կղզում ավելի քան 2,5 հազար հանգստացողներ տարվել են ծովով։
Հռոդոսի փոխքաղաքապետ Կոնստանտինոս Տարասլիասի խոսքերով, ուժեղ քամիները զգալի դժվարություններ են առաջացնում անտառային հրդեհների մարման գործում։
«Շատ մեծ ջանքեր են գործադրվում մեր զբոսաշրջիկներին տեղափոխելու համար։ Կղզին այսօր ընդհանուր առմամբ ընդունում է ավելի քան 200 հազար զբոսաշրջիկի։ Նրանք մոտ 8000-ն են այն տարածքներում, որտեղ հրդեհ է բռնկվում»,- ասել է Տարասլիասը:
Նա նաև ընդգծել է, որ այս պահին կղզում տիրող իրավիճակի պատճառով մարդկային մահվան ոչ մի գրանցված դեպք չկա։
Հաղորդվում է նաև, որ շտապօգնության բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 60 բնակիչների և զբոսաշրջիկների, ովքեր շնչառական խնդիրներ են ունեցել։ Չորս մեծահասակ և երկու նորածին հոսպիտալացվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առևտրի կենտրոնում եռացող ջրով խողովակի պայթելու հետևանքով մահացածների թիվն աճել է. մանրամասներ
Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայի «Վրեմենա Գոդա» առևտրի կենտրոնում եռացող ջրով խողովակի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եռացող ջրով ողողված առևտրի կենտրոնում տղամարդ է մահացել. ՌԴ
Մոսկվայի «Վրեմենա Գոդա» առևտրի կենտրոնում տաք ջրի խողովակի պայթյունից հետո մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է REN...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում բուտիկ հյուրանոց է այրվել. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Անթալիա քաղաքում բուտիկ հյուրանոց է այրվել, ինչի հետևանքով զոհվել է երկու զբոսաշրջիկ, ևս 10-ը վիրավորվել են։&n...
Կասպից ծովի ադրբեջանական հատվածը ցնցվել է. երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Կասպից ծովի ադրբեջանական հատվածը ցնցվել է: Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03...