ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առևտրի կենտրոնում եռացող ջրով խողովակի պայթելու հետևանքով մահացածների թիվն աճել է. մանրամասներ
Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայի «Վրեմենա Գոդա» առևտրի կենտրոնում եռացող ջրով խողովակի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Նա հաստատել է, որ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը խլել է ևս երեք մարդու կյանք։ Փրկարարները տեղում շարունակում են աշխատանքները, ասել է քաղաքապետը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայում գտնվող «Վրեմենա Գոդա» առևտրի կենտրոնում տաք ջրով խողովակի պայթելու հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ։
Բոլոր մահացածները Globus Gourmet սուպերմարկետի աշխատակիցներ են, որտեղ հոսքագծի վրա եռացող ջրով խողովակ է պայթել, հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ջուրը լցվում է հատակները, գոլորշի է բարձրացել, սակայն ոչ ոք չի հայտարարել տարհանման մասին և առևտրի կենտրոնում ահազանգ չի հնչել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եռացող ջրով ողողված առևտրի կենտրոնում տղամարդ է մահացել. ՌԴ
Մոսկվայի «Վրեմենա Գոդա» առևտրի կենտրոնում տաք ջրի խողովակի պայթյունից հետո մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է REN...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում բուտիկ հյուրանոց է այրվել. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Անթալիա քաղաքում բուտիկ հյուրանոց է այրվել, ինչի հետևանքով զոհվել է երկու զբոսաշրջիկ, ևս 10-ը վիրավորվել են։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանում ուժգին անտառային հրդեհների պատճառով տարհանվել է մոտ 30 հազար մարդ
Հունաստանում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է մոտ 30 հազար մարդ: Հայտնում է rodiaki.gr լրատվականը: Հունաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հետիոտնային կամրջի փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել. ՌԴ
ՌԴ-ի Լենինգրադի մարզի Լուգա քաղաքում փլուզվել է հետիոտնային կամուրջը, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է. Չորս մարդ վիրավո...