Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կապան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կան տուժածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կապան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կան տուժածներ
Հուլիսի 22-ին, ժամը 13։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 38-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է…

Հուլիսի 22-ին, ժամը 13։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 38-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:17-ին: Այրվել է «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․ Ա․, ԻԻՀ քաղաքացի):

 

Վարորդը և ուղևոր Մ․ Ա․-ն (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

[9af5f8906c370a334c794e840d139931.jpg]

[503f1e64fb2a52a6728c7686112f2525.jpg]

[1042a5365a2aabcb5883ac0ac9161333.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250