
Հարավային Կորեայում կալանավորվել է նախագահի զոքանչը

Կորեայի Հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի զոքանչին՝ Չոյ Յուն Սունին, հաշվի մնացորդի բանկային փաստաթուղթը կեղծելու համար։ Այս մասին գրել է Korea Herald-ը
Դատարանը մերժել է նրա բողոքը 2021 թվականին ընդունված 1 տարվա ազատազրկման վճռի դեմ՝ օրենքի խախտման համար: Հետո նրան չեն ձերբակալել։
76-ամյա Չոյ Յուն Սունը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և ուշագնաց է եղել, երբ նրա բողոքը մերժվել է:
Հարավային Կորեայի նախագահի զոքանչը մեղադրվում է 34,7 միլիարդ վոնի (մոտ 27 միլիոն դոլար) չափով ավանդի վկայական կեղծելու մեջ, որն այնուհետև նա օգտագործել է 2013 թվականին Սեուլից հարավ Սեոնգնամ քաղաքում հողատարածքներ գնելու համար: Վերաքննիչ դատարանը սա գնահատել է ծանր հանցագործություն։
Կինը նախկինում մեղադրվել է խարդախության համար, 2015 թվականին մոտ 1,7 միլիոն դոլարի հանրային առողջության ապահովագրության նպաստ է ստացել։ Նա բացել է ծերերի խնամքի հաստատություն՝ առանց անհրաժեշտ բժշկական լիցենզիայի: Նա ի սկզբանե դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, սակայն անցյալ տարի Սեուլի դատարանն ի վերջո անմեղ էր ճանաչել: