Իրանում ցուցարարները պահանջում են վտարել Շվեդիայի դեսպանին
Ստոկհոլմում Ղուրանի այրման ակտի դեմ Թեհրանում կազմակերպված ցույցի մասնակիցները հանրապետության իշխանություններից պահանջել են վտարել Շվեդիայի դեսպանին, գրում է РИА Новости-ն։
Որոշ ցուցարարների ձեռքերին կան «Դեսպանատունը պետք է փակվի» գրությամբ պաստառներ։
Գործակալության տվյալներով՝ Իրանի մայրաքաղաքում ցույցը տեղի է ունենում հենց Շվեդիայի դեսպանատան դիմաց, որտեղ նաև ոստիկանական ուժեր կան։
Նախօրեին Իրանում Շվեդիայի դեսպանին կանչել էին երկրի ԱԳՆ, նրան բողոքի նոտա էին հղել ու դատապարտել էին Շվեդիայում Ղուրանի կրկնվող պղծման կապակցությամբ։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին որոշել է արտաքսել Բաղդադում Շվեդիայի դեսպան Ջեսիկա Սվարդստրյոմին։
Նմանատիպ հոդվածներ
Թերսնման պատճառով Արցախում հղի կանայք արդեն կորցնում են երեխաներին․ Տաթևիկ Հայրապետյան
Թերսնման պատճառով Արցախում հղի կանայք արդեն կորցնում են երեխաներին: Այս մասին 24TV-ի եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հա...
Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան
Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան։ Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին հորդորում է բացել ճանապարհը։ Հիշեցնե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այս պահին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը լուսանկար է հրապարակել Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրից, կից գրառմամբ. «Այս պ...
Հուլիսի 24–ի վաղ առավոտից Հայաստանում փողոցներ կփակվեն
Հուլիսի 24–ի վաղ առավոտից` ժամը 8.30–ից, Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կփակվեն որոշ ճանապարհներ` բարձրաձայնելու համար Ա...