ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը հողում թաղել է երկու կգ-ից ավելի թմրամիջոց․ ոստիկանություն
Հուլիսի 19-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ջանֆիդա գյուղի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում։
Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգողական գործողությունների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 1 կգ 400 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և կանեփի բույսեր։ 52-ամյա տղամարդը իրավապահներին ներկայացրել է նաև հողում թաղված ընդհանուր 2 կգ 250 գրամ մարիխուանայի զանգվածով տարաներ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։