Սեփական տան ավտոտնակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ծառայողի կախված դին
Այսօր՝ հուլիսի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի տներից մեկի ավտոտնակում ինքնասպանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 32-ամյա Վ․Ա․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ լրատվականի մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։
Դեպքի փաստով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբաժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
«Մգացված ապակիների համար նշանակված 25․000 դրամ տուգանքի որոշումը վերացվել է»․ փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (...