Մինսկը և Թեհրանը ստորագրել են ռազմական համագործակցության պլան
Բելառուսի և Իրանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և 2023 թվականի ռազմական համագործակցության պլան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը՝ Թեհրանում պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հանդիպման արդյունքներով։
«Հանդիպումից հետո կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ընթացիկ տարվա համար Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության միջև ռազմական համագործակցության, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության պլանի վերաբերյալ»,- նշվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել «միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Իմ աչքերով տեսա՝ ինչպես է գնդակոծվում ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա հանձնաժողովի նիստում պատմել է, թե ինչպես են գնդակոծվել ռուսական զ...
ՌԴ-ի կողմից հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմի հավանականությունը փոքր է․ պատասխանում է Դավիթ Տոնոյանը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տո...
Ճապոնիան և Իտալիան համատեղ զորավարժություններ են սկսում․ ներգրավվել են նաև կործանիչներ
Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը համատեղ վարժանքներ են մեկնարկում Իտալիայի ռազմաօդային ուժերի հետ։ Այս մասին գ...
Իրանն օգնում է ՌԴ-ին՝ երկրում ԱԹՍ գործարան կառուցել․ CNN
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության վերլուծաբանները հայտնել են, որ Իրանն օգնում է Ռուսաստանին իր...