Իմ աչքերով տեսա՝ ինչպես է գնդակոծվում ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա հանձնաժողովի նիստում պատմել է, թե ինչպես են գնդակոծվել ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում։
Նա մանրամասնել է պատերազմի օրերին իր՝ Մեղրիում գտնվելու հանգամանքները։ Ըստ Տոնոյանի, այդ ժամանակ ՀՀ պետական սահմանից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա արդեն կային բավականին մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրիի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց այսօր արդեն գեներալ Գյոզալյանը։
Տոնոյանի համոզմամբ` իր` որպես պաշտպանության նախարար, հայտնվելը Մեղրիում բավականին լուրջ ազդեցություն է ունեցել և՛ զինուժի, և՛ բնակչության վրա։
«Այդ ժամանակ ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում։ Ես ինքս եմ տեսանկարահանել դա։ Այդ ժամանակ Մեղրիում դրոշներ էին դրվում, դրոշներ էին հանվում, ուժեր էին տեղափոխվում։ Ամեն դեպքում ես ունեի նաև այլ գործառույթ` հստակ համադրված համագործակցություն ունենալ ՌԴ սահմանապահ ուժերի հետ, որը հաստատվեց ու շատ լուրջ համագործակցություն եղավ, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Այնպես ստացվեց, որ միայն ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումն էր, որ գտնվում էր անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի տարածքում»,– ընդգծել է նա։
Ըստ Տոնոյանի, Մեղրիից հետ է կանչվել ՀՀ վարչապետի կողմից` տեղի իրավիճակը գնահատելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ի կողմից հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմի հավանականությունը փոքր է․ պատասխանում է Դավիթ Տոնոյանը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տո...
Մինսկը և Թեհրանը ստորագրել են ռազմական համագործակցության պլան
Բելառուսի և Իրանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և 2023 թվականի ռազմական համագործակց...
Ճապոնիան և Իտալիան համատեղ զորավարժություններ են սկսում․ ներգրավվել են նաև կործանիչներ
Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը համատեղ վարժանքներ են մեկնարկում Իտալիայի ռազմաօդային ուժերի հետ։ Այս մասին գ...
Իրանն օգնում է ՌԴ-ին՝ երկրում ԱԹՍ գործարան կառուցել․ CNN
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության վերլուծաբանները հայտնել են, որ Իրանն օգնում է Ռուսաստանին իր...