
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 59 տարեկանում մահացել է աշխարհի ամենահայտնի կիբեռհանցագործը

59 տարեկան հասակում մահացել է կիբեռանվտանգության ոլորտի հետազոտող և աշխարհի ամենահայտնի հաքեր Քևին Միտնիկը, որը ժամանակին ԱՄՆ-ի ամենափնտրվող կբեռհանցագործներից մեկն էր: Այս մասին հայտնել են նրա հիմնադրած ընկերությունների ներկայացուցիչներն։ Այս մասին հայտնում է Securityweek.com-ը։
Նշվում է, որ Միտնիկը մահացել է Լաս Վեգասում։ Պատճառը եղել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը։ Կյանքի վերջին տարին Միտնիկը բուժվում էր Պիտսբուրգի համալսարանի բժշկական կենտրոնում։
Հաղորդվում է, որ հիվանդությունը նրա մոտ հայտնաբերվել էր անցած տարի։ Նշվում է, որ Միտնիկը կհուղարկավորվի Լաս Վեգասի Դավիթ արքայի գերեզմանատանը։ Պարբերականը նաև հաղորդում է, որ շուտով կծնվի նրանց առաջներկը։
Նշենք, որ Քևին Միտնիկը հայտնի է 90-ականներին կատարած մի շարք աղմկահարույց կիբեռհանցագործություններով։ Միտնիկը պատմության մեջ դարձել է առաջին հաքերը, որը հայտնվել է Հետախուզությունների դաշնային բյուրոյի ամենաշատ փնտրվողների ցուցակում, ինչը նրան մեծ համբավ է բերել նրան: