Ուկրաինայի դեսպանն առաջարկել է հացահատիկ մատակարարել Ռումինիայի և Բուլղարիայի ջրերով
Ուկրաինան առաջարկում է իր հացահատիկի մատակարարումը կազմակերպել Ռումինիայի և Բուլղարիայի տարածքային ջրերով, հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։ Նրա խոսքով, Կիևը հնարավորություն ունի ներգրավելու ընկերությունների, որոնք պատրաստ են նավեր տրամադրել հացահատիկի փոխադրման համար։
«Մեր տեսանկյունից դա կարող է իրականացվել նույնիսկ առանց օգտագործելու համաձայնեցված երթուղին (Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ), այլ Ռումինիայի և Բուլղարիայի տարածքային ջրերով։ Սա նաև ռիսկերը նվազագույնի հասցնելու հնարավոր տարբերակ է։ Իհարկե, պետք է լինի միջազգային հանրության պատասխանատվությունը»,- ասել է դիվանագետը հեռուստամարաթոնի ժամանակ։
Հացահատիկի գործարքը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքվել է Թուրքիայի և ՄԱԿ-ի աջակցությամբ 2022 թվականի ամռանը։ Այն նախատեսում էր ուկրաինական հացահատիկի արտահանում Սև ծովով և վերացում ռուսական պարարտանյութերի ու սննդամթերքի մատակարարման խոչընդոտները։ Հացահատիկի գործարքն ավարտվել է հուլիսի 18-ին՝ ռուսական կողմի չկատարված պահանջների պատճառով։ Ուկրաինան ՄԱԿ-ի երկրներին կոչ է արել Ռուսաստանից պահանջել վերսկսել հացահատիկի գործարքը։
Նմանատիպ հոդվածներ
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ &...
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վեր...
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...