Ստամբուլը նախապատրաստվում է հնարավոր ավերիչ երկրաշարժին
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Ստամբուլում հնարավոր հզոր երկրաշարժի նախապատրաստման մեկնարկի մասին, ինչի մասին նախազգուշացրել են սեյսմոլոգները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի էկոլոգիայի եւ քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հանդիպեցինք Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և շրջանների ղեկավարների հետ քննարկելու հնարավոր երկրաշարժի մասին, մենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերեցինք», - ասել է նա։
Օժասեկին ասել է, որ 17 միլիոնանոց քաղաքը աղետին նախապատրաստելու աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթ:
Հուլիսի 12-ին սեյսմոլոգիայի պրոֆեսոր, Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի գծով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյդողանը կանխատեսել է 7,2-7,6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ Մարմարա ծովում։ Մինչև 2030 թվականը սեյսմիկ իրադարձության հավանականությունը, ըստ նրա, մոտ 50 տոկոս է։ Գիտնականը եզրակացությունն արել է՝ հիմնվելով տարածաշրջանի երկրաշարժերի 2000-ամյա պատմության մանրամասն ուսումնասիրության, ինչպես նաև ժամանակակից երկրաֆիզիկական և սեյսմիկ ուսումնասիրությունների վերլուծության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
«Մգացված ապակիների համար նշանակված 25․000 դրամ տուգանքի որոշումը վերացվել է»․ փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (...