Սպերցյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» և «Ռեալ» իրատեսական է․ Յուրա Մովսիսյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գնահատել է Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական առաջնություն տեղափոխվելու հնարավորությունները:

 

«Չեմ կարծում, թե Սպերցյանը հոգեբանորեն կընկճվի, եթե այս ամառ չտեղափոխվի եվրոպական առաջնություն: Դա նրան կօգնի: Առաջին հերթին, պետք է խոստովանել, որ «Կրասնոդարն» ավելի բարձրակարգ ակումբ է դարձել և սա այն «Կրասնոդարը» չէ, որտեղ ես խաղում էի:Հիմա այս ակումբը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, և Սպերցյանը կատարելագործվելու ժամանակ ունի: Էդիկը հիմա այնպիսի տարիքում է, որ դրա ժամանակն ունի: Նա վստահություն կհավաքի, իսկ հետո կարող է տեղափոխվել Եվրոպա:

 

Եկեք չշտապենք: Նա շատ լավ գիտի՝ ինչ անել: Նա չպետք է այսօր հեռանա պարզապես նրա համար, որ ասեն՝ տեղափոխվեց Եվրոպա և նստեց պահեստայինների նստարանին: Նա պետք է կայուն խաղաժամանակ ստանա:«Մանչեսթեր Սիթի» և «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը նույնպես իրատեսական է, ինչո՞ւ ոչ: Այդ ակումբները գիտեն «Կրասնոդարի» տեղը: Եթե հիմա նա տեղափոխվի երկրորդ կարգի ակումբ, որը խաղում է Եվրոպա լիգայում և նստի պահեստայինների նստարանին, ապա ի՞նչ իմաստ կա տեղափոխվելու:
 

Սպերցյանը հիմա առաջատար է ակումբում և Հայաստանի հավաքականում: Հաջորդ մրցաշրջանում նա ավելի վստահ կխաղա և կկարողանա տեղափոխվել եվրոպական առաջնություն»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն: