Ընտանիքի ավագ երեխան էր. ինչպես է 14-ամյա տղան ջրահեղձ եղել Դեբեդում
Այսօր Դեբեդ գետում ջրահեղձ եղած տղան 2009 թվականին ծնված Միսակ Տոնոյանն է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասել է Հաղթանակ համայնքի վարչական ղեկավար Վահրամ Շառոյանը։
Տղան ընտանիքի ավագ երեխան էր, ուներ իրենից փոքր մեկ եղբայր ու երկու քույր։
«Իրենք մեր գյուղում հաշվառված են եղել, բայց մոտ տասը տարի առաջ տեղփոխվել էին Բագրատաշեն։ Այսօր եկել էին գյուղ, իջել են Դեբեդ լողալու։ Ջուրը մտնելուց հետո երեխան սուզվել է ու դուրս չի եկել։ Հայրը, նկատելով որ տղան չի երևում, զանգել է ինձ։ Մոտ 15 րոպե արդեն երեխան ջրի տակ է եղել, երբ մենք մոտեցանք։ Ինձ զանգելուց հետո երկու րոպեում ես ու ընկերս եղել ենք տեղում։ Մի 15 րոպե էլ մենք ենք լողացել ու գտել տղային։ Դուրս բերեցինք ջրից, շտապ օգնության մեքենան կանգնած էր արդեն։ Առաջին բժշկական օգնություն ցուցաբերել փորձեցին, բայց արդեն պարզ էր, որ երեխան մահացել է։ Հասցրին գյուղի հիվանդանոց, որտեղ և մահը արձանագրվեց»,- ցավով պատմել է վարչական ղեկավարը։
Նա նշել է, որ սա գյուղի համար շոկ է, ցավալի դեպք։
«Ամեն ինչ արել ենք, որ կարողանանք տղային փրկել։ Ցավոք, չհասցրինք»,- նշել է Վահրամ Շառոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
«Մգացված ապակիների համար նշանակված 25․000 դրամ տուգանքի որոշումը վերացվել է»․ փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (...