Կերակրող մայրիկն ու երեք մանկահասակ երեխաների մայրը հացադուլ են սկսել՝ ի աջակցություն Արցախի երեխաների
Մարգարիտան կերակրող մայրիկ է։ Մեկ տարեկան փոքրիկին թողել է տանը, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև մեկօրյա հացադուլ է անում՝ ի պաշտպանություն Արցախի 30000 երեխաների:
«Այսօր մյուս երեխայիս հետ եկանք պաստառներն ամրացրինք, դուստրս, այստեղ դրված հացերը տեսնելով, զարմացավ. դժվար է երեխային բացատրել, որ մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ իր նման երեխաներ սովի են մատնված», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է նա։
Մարգարիտան Երևանից է, Հերմինեն՝ Արցախից։ Հերմինեն տանը թողել է երեք մանկահասակ երեխայի։ Երկու կանայք ՄԱԿ-ի գրասենյակի առջև են ծանոթացել, երկու մայրիկին էլ միավորել է Արցախի թերսնված երեխաներին որևէ նախաձեռնությամբ աջակցելու գաղափարը, երկուսն էլ համեստորեն ընդգծում են՝ փոքր, աննշան քայլ են անում, գուցե նաև հուսահատության ճիչ է։ Հերմինեն, որ նաև բանաստեղծ է, ասում է՝ հույս ունի, որ գրչակից ընկերները, մտավորականներ, արվեստագետներ կմիանան ակցիային, այնպես որ ամեն օր ՄԱԿ-ի առջև հացադուլ անող մարդ լինի։
«Եթե երկու հոգու փոխարեն այստեղ չորս հարյուր մարդ լինի, գուցե գրասենյակում թեկուզ հարկադրաբար քայլեր ձեռնարկեն։ Այս տարիներին կառավարության դեմ արված բոլոր ակցիաներին մասնակցել եմ, այս պահին ՄԱԿ-ի գրասենյակի առջև եմ, որովհետև ՄԱԿ-ն այսպիսի իրավիճակների համար համապատասխան գործիքակազմ ունի, կարող է պարեն, դեղորայք հասցնել Արցախ»։
Հերմինեն ավելացրել է՝ գլխումս անընդհատ այն միտքն էր, որ 1988 թվականին Արցախյան շարժումը բոցավառեցին մտավորականները, հնարավոր չէ՞, որ մեր օրերում էլ մտավորականները առաջամարտիկը դառնան Արցախի փրկության շարժման․«Ցավոք, այսօր մտավորականների անտարբերությունն է միայն տեսանելի։ Այն իրավիճակում ենք, որ յուրաքանչյուրս պիտի պատրաստ լինի որևէ վճռական քայլի, ինձ համար գոնե պարզ էր, որ տանը նստել չեմ կարող»։
Հիշեցնենք՝ երեկ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մեկօրյա հացադուլ արեցին՝ «Կանայք հանուն Արցախի» խորագրով։ Նախաձեռնության հեղինակները հույս էին հայտնել, որ ամեն օր գոնե երկու կին մեկ օրով կմիանա նախաձեռնությանը
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
«Մգացված ապակիների համար նշանակված 25․000 դրամ տուգանքի որոշումը վերացվել է»․ փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...