«Այժմ վառելիքի պակասն առավել զգալի է ոլորտի համար, քան դեղորայքինը». Արցախի Առողջապահության նախարար
Բացի դեղորայքի խնդրից, մեծ խոչընդոտներ է առաջացնում այն, որ վառելիքի սղության հետեւանքով մեր շրջանային բուժմիավորումներին չեն կարողանում արձագանքել, երբ նրանց անհապաղ օգնություն է անհրաժեշտ լինում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրուցյում ասել է ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադեւոսյանը։
«Այժմ վառելիքի պակասն առավել զգալի է ոլորտի համար, քան դեղորայքինը։ Շնորհակալություն եմ հայտնում Կարմիր խաչին հիվանդների եւ դեղորայքի տեղափոխումներ կատարելու համար, ավաղ, վերջին օրերին դա կրկին արգելվեց։ Յուրաքանչյուր օրը մենք ծրագրում ենք տարբեր, ամենօր մեր գրաֆիկում փոփոխություններ են լինում, ամեն օր կազմակերպում ենք նախորդից տարբեր»,- ասել է նա։
Նախարարը նշեց, որ արցախցի մասնագետները ամենօրյա կապի մեջ են Հայաստանի եւ սփյուռքի գործընկերների հետ, նրանց հետ անցկացնում են խորհրդատվություններ։
«Եթե շրջաններում որեւէ մասնագետ չկա, անհապաղ կազմակերպում ենք մայրաքաղաքից նրանց այցն այնտեղ»,- ասել է Թադեւոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
«Մգացված ապակիների համար նշանակված 25․000 դրամ տուգանքի որոշումը վերացվել է»․ փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (...