«Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է». փաստաբան
Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Նա բժշկական միջամտության կարիք ունի: Քիչ առաջ տեղեկացա, որ նրան հիվանդանոց տեղափոխելու կարիք կա: Նա սրտի հետ կապված վիրահատություն է տարել, հնարավոր է, որ պատճառը դա է»,- ասել է փաստաբանը:
Անդրադառնալով Բալասանյանի նկատմամբ բռնություն գործադրելու լուրերին՝ Մարտիրոսյանն ասել է. «Ես հաստատում եմ, որ Բալասանյանի վրա կան մարմնական վնասվածքներ, որոնք բժշկի կողմից արձանագրված են»:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Վիտալի Բալասանյանին տեղափոխել են հիվանդանոց
Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Փաստինֆո»-ին այս մ...
«Մարդը մտնում է Սևանի տարածք, գալիս ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար տա». Փաշինյան
Հայաստանում բավականին երկար ժամանակ գործում են հանրային լողափեր ու ես մի քանի անգամ փորձել եմ անձամբ այցելել ու տեսնել՝...