Վիտալի Բալասանյանին տեղափոխել են հիվանդանոց
Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է փաստաբանը։
Ավելի վաղ հայտել էինք, որ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է և նա բժշկական միջամտության կարիք ունի:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
«Մարդը մտնում է Սևանի տարածք, գալիս ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար տա». Փաշինյան
Հայաստանում բավականին երկար ժամանակ գործում են հանրային լողափեր ու ես մի քանի անգամ փորձել եմ անձամբ այցելել ու տեսնել՝...
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ի դրությամբ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 14-ին, կազմել է 386.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.09 դրամով: Այդ մասին տեղ...