Թուրք սեյսմոլոգը Ստամբուլում և Մարմարայում 7 բալանոց երկրաշարժ է կանխատեսում
Սեյսմոլոգիայի պրոֆեսոր, Ստամբուլի քաղաքային խորհրդի երկրաշարժերի գծով գիտնականների խորհրդի անդամ Հալյուք Էյդողանը Ստամբուլում և Մարմարայի շրջանում 7 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է կանխատեսել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Եթե խզվածքն ակտիվանա Մարմարա ծովում, հզոր երկրաշարժ տեղի կունենա»,- ասել է Էյդողանը։
Նրա խոսքով, մինչև 2030 թվականը նման երկրաշարժի հավանականությունը մոտ 50 տոկոս է, և ողջ Թուրքիան կզգա հնարավոր աղետի տնտեսական հետևանքները։
Նշվում է, որ այս եզրակացությունն արվել է այս տարածաշրջանի երկրաշարժերի 2 հազար տարվա պատմության ուսումնասիրության, ինչպես նաև երկրաֆիզիկական և սեյսմիկ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության հիման վրա։
Ապրիլին Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50783-ի։
Բացի դա, Թուրքիայում երկրաշարժերից երկրի արդյունաբերական ձեռնարկություններին հասցված վնասը գնահատվել է 9 միլիարդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Չենք խնայի ոչ մի միջոց․ Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր՝ ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ըն...
«Սուրմալուի» պայթյունի գործով մահացածների հարազատները 314 մլն դրամի պահանջ են ներկայացրել․ «Հետք»
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով մահացած երկու քաղաքացիների իրավահաջորդները 314 մլն դրամի նյութական և...
Որքան մարդ է մահացել Հայաստանում թմրամիջոցների չարաշահման հետևանքով․ ԶԼՄ
Որքան մարդ է վերջին տարիներին Հայաստանում գրանցված թմրամիջոցների չարաշահման հետևանքով մահացել պաշտոնապես։ Շուրջ երեք ամի...
Թերսնման պատճառով Արցախում հղի կանայք արդեն կորցնում են երեխաներին․ Տաթևիկ Հայրապետյան
Թերսնման պատճառով Արցախում հղի կանայք արդեն կորցնում են երեխաներին: Այս մասին 24TV-ի եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հա...