Արագությունը գերազանցելու դեպքում կզրկվես ավտոմեքենայից. Ավստրիայի նոր օրինագիծը
Ավստրիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ կտա իշխանություններին առգրավել այն մեքենաները, որոնց վարորդները զգալիորեն գերազանցել են թույլատրելի արագությունը։ Այս մասին հայտնում է Европейская правда-ն` հղում կատարելով AP-ին։
Օրենքը նախատեսում է թույլատրելի արագությունը 60 կմ/ժ-ից ավելի, իսկ քաղաքներից դուրս 70 կմ/ժ-ով գերազանցող անձանց մեքենաների ժամանակավոր բռնագրավում։ Կրկնվող խախտումների դեպքում տրանսպորտային միջոցները կարող են մշտապես առգրավվել և աճուրդի հանվել։
Բնակավայրերում թույլատրելի արագությունը գերազանցող 80 կմ/ժ-ով կամ բնակավայրերից դուրս 90 կմ/ժ-ով գերազանցող տրանսպորտային միջոցները կարող են ընդմիշտ առգրավվել առաջին իսկ խախտումից հետո:
Սպասվում է, որ այս օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի մարտին։ Ավստրիայի կլիմայի և տրանսպորտի նախարար Լեոնոր Գևեսլերը օրենքի ընդունումից առաջ հայտարարել է, որ «կա արագություն, որից բարձր մեքենան դառնում է զենք»։
«Այժմ մենք վերջ կտանք դրան և կապահովենք, որ խախտողները անհապաղ և ընդմիշտ կհանեն իրենց զենքերը իրենց ձեռքից»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է
Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է, այս մասին «...
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի վերաբերյալ որոշումը
2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վեր...
Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով
Սումգայիթի դատարանը ՀՀ-ից առևանգված 2 հայ զինծառայողներին ներկայացրել է իբրև դիվերսանտներ և դատապարտել 11,5 տարվա ազատազ...
Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ. Կազմակերպությունը` ադրբեջանական մեղադրանքների մասին
«ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և...