Ուկրաինայի առողջապահության նախարարությունը` ԱԷԿ-ում պայթյունի դեպքում հնարավոր տարհանման մասին

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը Զապորոժիեի մարզի բնակիչներին նախազգուշացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում վթարի դեպքում տարհանման պատրաստակամության մասին: Այս մասին գրում է Iz.ru-ն: 

 

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը երեքշաբթի օրը՝ հուլիսի 4-ին, հուշագիր է հրապարակել Զապորոժիեի ատոմակայանում պայթյունի դեպքում տեղի բնակիչների գործողությունների վերաբերյալ։

 

«ԱԷԿ-ում պայթյունի դեպքում ռադիացիոն վթարի դեպքում,  բնակիչները պետք է պատրաստ լինեն հնարավոր տարհանմանը: Եթե ​​իշխանությունները պաշտոնապես հայտննեն ռադիացիոն վթարի մասին, մնացեք տանը կամ հնարավորինս շուտ հասեք այլ տարածք», - ասվում է նախարարության Telegram ալիքում:

 

Գերատեսչությունն ընդգծել է նաև իշխանությունների ցուցումներին հետևելու անհրաժեշտությունը։ Տարհանման ժամանակ բնակիչները պետք է հավաքեն իրենց ճամպրուկները՝ փաստաթղթերով, դեմքի դիմակներով կամ շնչառական սարքով, դեղամիջոցներով, ինչպես նաև թաց անձեռոցիկներով, փոխեն իրենց հագուստն ու կոշիկները, ինչպես նաև սննդի և ջրի նվազագույն անհրաժեշտ պաշար ունենան:

Քաղաքականություն