Ռոնալդուն արցունքներով ավարտեց իր համար վերջին աշխարհի առաջնությունը
Պորտուգալիայի հավաքականը ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում 0-1 հաշվով ցավալի պարտություն կրեց Իսպանիայից և լքեց պայքարը։ Ի տարբերություն նախորդ Մունդիալի, երբ պայքարից դուրս մնալուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն էմոցիաների ազդեցության տակ անմիջապես գնաց հանդերձարան, այս անգամ պորտուգալացիների ավագը մնաց խաղադաշտում։
Ռոնալդուն արժանապատվորեն ընդունեց հարվածը և հանգիստ սեղմեց իսպանացի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Լամին Յամալի ձեռքը։ Այնուհետև Կրիշտիանուն մոտեցավ տրիբունաներին և շնորհակալություն հայտնեց երկրպագուներին։ Եվ միայն դրանից հետո Ռոնալդուն չկարողացավ զսպել արցունքները։
Կրիշտիանուի էմոցիաները հասկանալը բարդ չէ. ավելի վաղ նա հայտարարել էր, որ այս Աշխարհի առաջնությունը վերջինն է իր կարիերայում։ Լեգենդար ֆուտբոլիստին այդպես էլ չհաջողվեց նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Որ երկիրն է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը
Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները՝ հաշվի առնել...
Ինչպե՞ս պատժել դեռ չկայացած խաղի համար. Թրամփ` Բալոգունի կարմիր քարտի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել ազգային թիմի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի շուրջ ստեղծված իր...