Ինչպե՞ս պատժել դեռ չկայացած խաղի համար. Թրամփ` Բալոգունի կարմիր քարտի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել ազգային թիմի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն և ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ զարմանք էին հայտնել ՖԻՖԱ-ի որոշման կապակցությամբ, որի արդյունքում իրական որակազրկումը փոխարինվել էր պայմանականով՝ մեկ տարվա փորձաշրջանով։
«Ես տեսել եմ այդ դրվագը և լավ եմ հասկանում սպորտից։ Այնտեղ խախտում չկար: Երկու հոգի հսկայական արագությամբ վազում էին և պարզապես բախվեցին միմյանց: Երկու հիանալի աթլետներ պարզապես խճճվեցին իրար մեջ։ Իսկ այս մրցավարը, որը կասկածելի է թվում, եթե ստուգեք նրա անցյալը… Ես չեմ ուզում խոսել այդ մասին՝ վեճեր չառաջացնելու համար, բայց կարող եմ տրամադրել նրա պատմությունը: Նա կայացրեց մի որոշում, որին ոչ ոք չէր կարող հավատալ։
Ամեն ինչ այնպիսի տեսք ուներ, կարծես երկու խաղացողներ պարզապես բախվեցին իրար, և հենց դա էլ տեղի ունեցավ: Բալոգունը ոչ մի բանում մեղավոր չէ: Նա մեր լավագույն խաղացողն է կամ լավագույններից մեկը: Ես մտածում էի, որ կարմիր քարտը լուրջ բան է, իսկ հետո իմացա, որ նա այժմ չի կարողանա մասնակցել հաջորդ հանդիպմանը։ Դա շատ անարդար է: Եթե դա պատահեր մեկ այլ խաղացողի հետ, դա ևս անարդար կլիներ, բայց այստեղ նրանք նման կերպ վարվեցին մեր լավագույն ֆուտբոլիստի հետ: Սա անարդար է։
Մի բան է՝ պատժել խաղի ընթացքում: Բայց ինչպե՞ս կարելի է պատժել մի խաղի համար, որը դեռ նույնիսկ չի կայացել։ Սա անարդար է։ Այդպես չի կարելի: Այո՛, ես խնդրել եմ ՖԻՖԱ-ին վերանայել այդ որոշումը»,- հայտարարել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Որ երկիրն է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը
Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները՝ հաշվի առնել...
Բրազիլիայի համար ԱԱ2026-ն ավարտվեց սենսացիոն և ցավալի պարտությամբ
Բրազիլիայի ազգային հավաքականի համար Աշխարհի 2026 թվականի առաջնությունն ավարտվեց սենսացիոն և ցավալի պարտությամբ։ Կառլո Ան...