Ռուսաստանը հայտնում է՝ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 452 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր երկրի տարբեր շրջանների և հարակից տարածքների վրա ՀՕՊ համակարգերը խոցել և ոչնչացրել են ուկրաինական 452 անօդաչու թռչող սարք։
Գերատեսչության հաղորդմամբ՝ հուլիսի 6-ի ժամը 20:00-ից մինչև հուլիսի 7-ի առավոտյան ժամը 08:00-ն ՀՕՊ ուժերն աշխատել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի, Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների վրա։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ոչնչացվել է ուկրաինական 452 անօդաչու թռչող սարք։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերում անցկացվել են ուսումնական թռիչքներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսո...
NATO-ի՝ Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից երկրներն ուժեղացնում են պաշտպանությունը
Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուժեղացնում են իրենց պաշտպանունակությունը՝ հնարավոր ռազմական հ...
Ռուսաստանը հարվածել է Կիևին․ կա առնվազն 9 զոհ, տասնյակ վիրավորներ, որոնց թվում՝ երեխաներ
Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևին, որի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 46-ը վիրավորվել...
Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել է ցեղասպանության հրահրման մեջ
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները որակել է որպես «ցեղասպանո...