«Մենք միայն լսում ենք». Կլիչկոն կոշտ հայտարարություն է արել Կիևի վրա հարձակումից հետո
Կիևի պաշտպանական ծրագիրը երբեք չի հաստատվել քաղաքային վարչակազմի և կառավարության միջև իշխանության համար ներքին պայքարի պատճառով, իր Telegram ալիքում հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Մենք միայն լսում ենք այնպիսի բողոքներ, որոնցում կոնկրետություններ չկան, և մասնակցում ենք այնպիսի հանդիպումների, որոնք համագործակցության համար որևէ արդյունք չեն տալիս։ Միևնույն ժամանակ, կառավարությունը չի կատարում իր պայմանավորվածությունները՝ 50/50 պլանի միջոցառումների ֆինանսավորման, կազմակերպչական հարցերի և որոշ միջոցառումների իրավական կարգավորման վերաբերյալ», - հայտարարել է նա։
Կլիչկոն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել պատասխանատու մոտենալ մայրաքաղաքի ամրապնդման հարցին՝ ընդգծելով, որ Կիևի կայունությունը Ուկրաինայի գոյատևման հարց է։
Երկուշաբթի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Կիևում և հարակից շրջանում գտնվող վեց ձեռնարկության և մեկ պահեստի։ Բանակը նաև հարվածել է Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի և Կիևի մարզերի ռազմական օդանավակայաններին։
Կլիչկոն ռուսական այդ հարվածներն անվանել է պատմության մեջ ամենազանգվածայինը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...