ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գլխի ձայներն են խորհուրդ տվել». տղամարդը այրել է Ղուրանի մի քանի օրինակ. ՌԴ

ՌԴ սուբյեկտ համարվող Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության բնակիչը փորձել է մզկիթում այրել Ղուրանի մի քանի օրինակ:

Գիշերը տղամարդը մտել է մզկիթ, հավաքել Ղուրանի մի քանի օրինակ, դրանց վրա բենզին լցրել ու հրկիզել։ Սակայն մզկիթում դեռ մարդիկ են եղել, որոնք հասցրել են արագ մարել հրդեհը։

 

Հրկիզողը ձերբակալվել է։ Նա ոստիկաններին հայտնել է, որ իր գործողություններում ոչ մի կրոնական ենթատեքստ չի եղել, իսկ դա իրեն խորհուրդ են տվել անել գլխի ձայները։

Քաղաքականություն