ԱՄՆ-ն նախապես գիտեր Պրիգոժինի ապստամբության մասին. ԿՀՎ ղեկավարի հայտարարությունները՝ ՌԴ-ի վերաբերյալ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի զինված ապստամբությունից գրեթե մեկ ամիս անց ասել է, որ ԱՄՆ-ն սպասվող իրադարձությունների մասին նախապես գիտեր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լակոնիկ ձևակերպեց, երբ ասաց, որ մենք նախապես գիտեինք: Ես այլ մանրամասների մեջ չեմ խորանա»,- ասել է Բերնսը Ասպենի անվտանգության ֆորումում:
Ինչպես նշում է BBC-ն, Բերնսը նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակ է շահում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես վարվել Պրիգոժինի հետ։
Հաղորդվում է նաև, որ այս ապստամբությունը, ըստ ԿՀՎ ղեկավարի, բացահայտեց Պուտինի ստեղծած իշխանության համակարգի թույլ կողմերը։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ ոք ՀՀ-ի փոխարեն ու իր համար չի կռվելու մեր դեմ․ նրանք պետք է ընդունեն իրողությունները․ Ալիև
Մենք մինչև հիմա հույսը չենք կորցրել, որ Ստեփանակերտի ու նրա շրջակայքի բնակչության ողջախոհ հատվածը կհասկանան Ադրբեջանի ան...
Եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի․ Ալիև
Արդեն սկսվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ...
44-օրյա պատերազմից առաջ մենք Հայաստանի նոր իշխանություններին 2 տարի շանս էինք տվել, որից նրանք չօգտվեցին․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օկուպացված Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձել է հայ-ադրբեջանական...
Մենք 2-րդ անգամ հրավիրեցինք, նրանք կրկին մերժեցին․ ասացի` 3-րդ հրավերը չի լինի․ Ալիևը՝ Արցախի հետ բանակցությունների մասին
Այսօր՝ հուլիսի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, օկուպացվաց Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում...