Քաղաքականություն Կարևոր

Ոչ ոք ՀՀ-ի փոխարեն ու իր համար չի կռվելու մեր դեմ․ նրանք պետք է ընդունեն իրողությունները․ Ալիև

Ոչ ոք ՀՀ-ի փոխարեն ու իր համար չի կռվելու մեր դեմ․ նրանք պետք է ընդունեն իրողությունները․ Ալիև
Մենք մինչև հիմա հույսը չենք կորցրել, որ Ստեփանակերտի ու նրա շրջակայքի բնակչության ողջախոհ հատվածը կհասկանան Ադրբեջանի անտեսման ողջ անիրատեսականությունը։ Եվ ողջախոհությունը կհաղթի։ Հակառակ դեպքում…

Մենք մինչև հիմա հույսը չենք կորցրել, որ Ստեփանակերտի ու նրա շրջակայքի բնակչության ողջախոհ հատվածը կհասկանան Ադրբեջանի անտեսման ողջ անիրատեսականությունը։ Եվ ողջախոհությունը կհաղթի։ Հակառակ դեպքում միամտություն է կարծել, որ ինչ-որ ուժեր գալու են և նրանց փոխարեն կռվեն Ադրբեջանի դեմ։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հուլիսի 21-ին, օկուպացված Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում։ Իր խոսքում Ալիևն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակին և խաղաղության պայմանագրի կնքման հետագա ժամկետներին։

 

«Ոչ ոք նրանց համար ու նրանց փոխարեն մեր դեմ Ադրբեջանի տարածքում չի կռվելու։ Նրանք պետք է հասկանան ու ընդունեն իրողությունները։ Նրանք մի քանի փուլեր են ունեցել առերեսվելու և ընդունելու իրականությունը։ Մեզ էլ էին ասում նախորդ 30 տարիներին, որ ընդունեք 1-ին Ղարաբաղյան պատերազմի իրողությունները։ Բայց ես չընդունեցի։ Ես էլ հիմա նրանց եմ ասում` ընդունեք։ Իսկ այդ իրողությունները փոխելու փորձը ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի հայկական փոքրամասնության օգտին չի լինելու», - ասել է Ալիևը։ 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250