Եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի․ Ալիև
Արդեն սկսվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հուլիսի 21-ին, օկուպացված Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակին և խաղաղության պայմանագրի կնքման հետագա ժամկետներին։
Ալիևը հաստատել է, որ մոտակա ժամանակներում Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։
Նա նաև հավելել է, որ եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ապա մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում։ Իսկ վերջում հավելել է, որ եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի, և դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ ոք ՀՀ-ի փոխարեն ու իր համար չի կռվելու մեր դեմ․ նրանք պետք է ընդունեն իրողությունները․ Ալիև
Մենք մինչև հիմա հույսը չենք կորցրել, որ Ստեփանակերտի ու նրա շրջակայքի բնակչության ողջախոհ հատվածը կհասկանան Ադրբեջանի ան...
44-օրյա պատերազմից առաջ մենք Հայաստանի նոր իշխանություններին 2 տարի շանս էինք տվել, որից նրանք չօգտվեցին․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օկուպացված Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձել է հայ-ադրբեջանական...
Մենք 2-րդ անգամ հրավիրեցինք, նրանք կրկին մերժեցին․ ասացի` 3-րդ հրավերը չի լինի․ Ալիևը՝ Արցախի հետ բանակցությունների մասին
Այսօր՝ հուլիսի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, օկուպացվաց Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձ...
ՌԴ Դաշնության խորհուրդը կոչ է արել Հայաստանին գնահատել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները
Парламентская газета թերթը գրում է, որ Հայաստանի ԱԺ պատգամավորները պետք է ուսումնասիրեն երկրի՝ Միջազգային քրեական դատարա...