Կանադացի պատգամավորները կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
Պատգամավոր Ռեյչել Թոմասը և սենատոր Լեո Հուսակոսը՝ որպես Կանադա-Արցախ պատգամավորական բարեկամության խմբի համանախագահներ, հայտարարություն են հրապարակել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 200-րդ օրվա հետ:
«Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական ուժերը շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Շրջափակումն առաջացրել է լուրջ մարդասիրական հետևանքներ: 2020-ից հետո Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պատճառով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ հայտնվել է ճգնաժամի մեջ: Սննդի սուր պակասը, վառելիքի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումների խափանումները, արտաքին աշխարհի հետ կապի խզման հետ, ավելի են խորացրել ճգնաժամը:
Շատերի, այդ թվում՝ երեխաների և մեծահասակների, թերսնման խնդիր է առաջացել: Բժշկական հաստատություններում դեղորայքի պակաս կա, պլանային վիրահատությունները հետաձգվում են: Դպրոցներն ու ինստիտուտները փակման եզրին են, ձեռնարկությունների փակումը մարդկանց զրկում է ապրուստի միջոցից:
Շարունակվող շրջափակումը խոչընդոտում է բանակցությունների անցկացումը: Մենք կոչ ենք անում խաղաղ ճանապարհով վերջ տալ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում համաձայնության հասել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել վաշինգտոնյան...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնի` Ալիևի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...