Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրման ակցիան
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները դատապարտում են Շվեդիայում Ղուրանի այրման ակցիան Կուրբան բայրամի օրերին։
«Սուրբ գրքերի անարգումը բռնության եւ ատելության հռետորաբանության (դիմելու) ապացույցն է եւ հակասում է ազնիվ արժեքներին, որ (դրված են) «մարդու իրավունքներ» հասկացության մեջ... ԻԻՀ կառավարությունը եւ ժողովուրդը, ինչպես եւ մյուս մուսուլմաններըը եւ առաջադեմ հայացքներ ունեցող մարդիկ (ամբողջ) աշխարհում չեն հանդուրժի նման վիրավորանքն ու վճռականորեն դատապարտում են այն»,- ասել է Քանաանին, տեղեկացվել է Իրանի ԱԳՆ Թելեգրամ-ալիքում։
Պաշտոնական ներկայացուցիչը Ղուրանի երկրորդ անգամ այրումը, մանավանդ այն օրերին, որոնք աշխարհի բոլոր մուսուլմանների համար կապված են հաջի (ուխտագնացություն Մեքքա) կատարման եւ Կուրբան բայրամի տոնի հետ, թույլ տալու Շվեդիայի որոշումն անվանել է «սադրիչ, անխոհեմ եւ անընդունելի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շվեդիայում` Ստոկհոլմի մզկիթում, Կուրբան Բայրամի մեկնարկի հետ միաժամանակ ոստիկանությունը թույլատրել է այրել Ղուրանը:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնը հայտարարել է, որ Ղուրանի այրման ակցիան թույլատրելու որոշումը օրինական է, բայց ոչ տեղին։
Մարոկկոն Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Ղուրանն այրելու ակցիայի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում համաձայնության հասել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել վաշինգտոնյան...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնի` Ալիևի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդ...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...