«Դա օրինական է, բայց տեղին չէ». Շվեդիայի վարչապետը` Ղուրանն այրելու մասին
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնը հայտարարել է, որ Ղուրանի այրման ակցիան թույլատրելու որոշումը օրինական է, բայց ոչ տեղին։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Կուրբան բայրամ տոնի առաջին օրը Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ղուրան այրելու բողոքի ակցիան:
«Դա օրինական է, բայց տեղին չէ»,-ասել է Քրիստերսոնը Ստոկհոլմում կայացած ասուլիսի ժամանակ:
Վարչապետը նշել է, որ չի խոսելու Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի վրա այդ ակցիայի ազդեցության մասին՝ հավելելով, որ Ղուրանը վառելու թույլտվությունը ոստիկանության իրավասությունների շարքում է:
Ավելի վաղ նշել էինք, որ Շվեդիայում` Ստոկհոլմի մզկիթում, Կուրբան Բայրամի մեկնարկի հետ միաժամանակ ոստիկանությունը թույլատրել է այրել Ղուրանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնի` Ալիևի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդ...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...