Եթե քեզ մի քանի անգամ խաբում են, ուրեմն դու անուղղելի հիմար ես. Տիրան Խաչատրյանը՝ Փաշինյանին. Armlur
Հայաստանի և Արցախի սահմաններին ստեղծված լարված իրավիճակի, ԱԺ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ:
«Այս իրավիճակը մեր իշխանությունների թույլ և անհետևողական քաղաքականության արդյունք է, այս իրավիճակից լավ սպասումներ պետք չէ ունենալ: Ամենօրյա զոհեր, նսեմացված կարգավիճակ, ստրուկի պահվածքով ապրելաոճ, սա է մեր վճարած գինը՝ իշխանությունների հայտարարած խաղաղության օրակարգի դիմաց»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի՝ Գլխավոր շտաբին և զինվորականությանն ուղղված մեղադրական հայտարարություններին, թե իրենց ճիշտ չեն զեկուցել իրավիճակի մասին՝ Տիրան Խաչատրյանն արձագանքել է.
«Կա մի պարզ ճշմարտություն՝ եթե քեզ մի անգամ խաբում են, խաբողը հիմար է, եթե կրկնակի անգամ են խաբում, ուրեմն դու ես կրկնակի հիմար: Մարդը, որն ինչ-որ բանի համար պատասխանատվություն է կրում, երբ ներկայացնում է, թե իրենց պարբերաբար խաբել են, ուրեմն անուղղելի հիմար է, ինչքան հիմար կամ անողնաշար պետք է լինես, որ թողնես, քեզ շարունակ խաբեն: Այդուհանդերձ, ես պնդում եմ, որ ԶՈՒ Գլխավոր շտաբում որևէ մեկի մտքով չի անցել խաբի կամ սխալ ինֆորմացիա տալ իշխանությանը»,-ասել է Տիրան Խաչատրյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում համաձայնության հասել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել վաշինգտոնյան...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնի` Ալիևի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդ...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...