ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ տեսք ունի Opel-ի թարմացված տարբերանշանը
Գերմանական Opel մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է թարմացված տարբերանշանը, որը պահպանել է իր հիմնական տարրը՝ կայծակի նշանը։ Ընդհանուր առմամբ, տարբերանշանն ավելի մինիմալիստական տեսք ունի՝ գծերն ավելի բարակ են դարձել։ Այն ստացել է Opel Compass անվանումը:
Թարմացված տարբերանշանը մեքենաների վրա կհայտնվի 2024 թվականին։
Ընկերության գործադիր տնօրեն Ֆլորիան Հյութլի խոսքով՝թարմացված տարբերանշանը ոչ միայն խորհրդանշում է հավատարմությունը նորարարությանը, այլև «արտահայտում է մինչև 2028 թվականը Եվրոպայում ամբողջովին էլեկտրական բրենդ դառնալու հավակնություն»:
2021 թվականին Opel-ը հայտարարել էր մեքենաների տարբերանշանները QR կոդերով փոխարինելու մտադրության մասին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի ոստիկանները գտել են գողացված դինոզավրին
ԱՄՆ-ի Սիու Ֆոլս նահանգի ոստիկանները ստիպված են եղել դառնալ դինոզավրերի որսորդներ և փնտրել մեծ մողեսի տեսքով արձանը, որը...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Հովհարով կինը»՝ երբևէ Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործը
Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի՝ մահից առաջ նկարած վերջին կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 85,3 միլիոն ֆունտ ստեռլինգո...
Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայ...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում`Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև...