Այլ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Հովհարով կինը»՝ երբևէ Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Հովհարով կինը»՝ երբևէ Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործը
Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի՝ մահից առաջ նկարած վերջին կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 85,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (108,4 միլիոն դոլար): Այս մասին հայտնում է Daily Mail-ը:Աճուրդի…

Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի՝ մահից առաջ նկարած վերջին կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 85,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (108,4 միլիոն դոլար): Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աճուրդի կազմակերպիչները նշել են, որ «Հովհարով կինը» կտավը, որը ստեղծվել է 1917-ին, դարձել է երբևէ Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործը:

Կտավը վաճառվել է Sotheby's-ի կողմից՝ 10 րոպե տևած «գնային մարտից» հետո: Վաճառքի գինը գերազանցել է 65 միլիոն ֆունտ ստեռլինգ (80 միլիոն դոլար) նախավաճառքի գնահատականը:

Պարբերականը մանրամասնում է, որ սա 1918-ին մահից առաջ Կլիմտի վերջին կտավն էր, որում պատկերված է անհայտ կին՝ վիշապների և լոտոսի ծաղիկների ֆոնին:

 

Հիշեցնենք՝ Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործի նախորդ ռեկորդը սահմանել էր Ալբերտո Ջակոմետիի «Քայլող մարդը I» բրոնզե արձանը, որը 2010 թվականին վաճառվել էր 104,3 միլիոն դոլարով:

 

[0cf2e5e53bb7bc3fdf548abdd97ca0b7.png]

[f9e13d0fb4485bc64283a36bed53887e.png]

[bdbfc05a587ccdd0f83510719b72faec.png]

[d700cc77a5b698e05eee4e764e58b794.png]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250