Yandex-ի վաճառքը կարող է չկայանալ պատժամիջոցների պատճառով
Yandex-ի տնօրենների խորհուրդը զգուշանում է ընկերությունը մի խումբ ռուս ներդրողներն վաճառելու գործարքի հաստատումից, քանի որ չորս պոտենցիալ գնորդներից երեքը գտնվում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների տակ: Այս մասին գրում է The Bell-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Մայիսին հրատարակությունը գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հաստատված Yandex-ի պոտենցիալ ապագա սեփականատերերի ցուցակում ներառված են «Интеррос» հոլդինգի սեփականատեր Վլադիմիր Պոտանինը, «Северсталь»-ի գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը,«ЛУКОЙЛ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը և ВТБ բանկը:
ԵՄ-ից և ԱՄՆ-ից արգելափակող պատժամիջոցներ են սահմանվել ցուցակում հայտնված բոլոր անձանց նկատմամբ, բացառությամբ Ալեքպերովի։ Դրա պատճառով Yandex-ի վաճառքի գործարքը կարող է փլուզվել, ըստ բանակցություններին ծանոթ The Bell-ի չորս զրուցակիցների:
Առայժմ միայն Վագիտ Ալեքպերովն է համապատասխանում տնօրենների խորհրդի կողմից առաջադրված բոլոր չափանիշներին, նշում են աղբյուրները։ Խորհուրդը պնդել է, որ պոտենցիալ գնորդների մեջ չկան պատժամիջոցների ենթարկված անձինք և կառույցներ, որոնց հետևում թաքնված են ինչ-որ մեկի շահերը, ինչպես նաև պահանջել է պարզել ներդրողների միջոցների ծագումը։
Ի թիվս այլ բաների, միայն Ալեքպերովն է պատրաստ վճարել Yandex-ի բաժնետոմսի համար առանց մարումների և տվել է գնի լավագույն առաջարկը, The Bell-ին հայտնել է աղբյուրներից մեկը։
Yandex-ին մոտ կանգնած աղբյուրը The Bell-ին հայտնել է, որ գործարքն արդեն պատրաստվում է, մանրամասներ են մշակվում, փաստաթղթեր են նախապատրաստվում։ Ընկերությունն ինքը կրկնել է մեկ ամիս առաջ հրապարակված հայտարարությունը, որ պոտենցիալ ներդրողների բոլոր դիմումները կստուգվեն պատժամիջոցների սահմանափակումներին համապատասխանելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական բրոքերը ռուսների շնորհիվ առաջին եռամսյակում գրեթե 1 միլիարդ ռուբլի է վաստակել. Forbes
Հայկական բրոքեր Armbrok-ն այս տարվա առաջին եռամսյակում ստացել է 4,5 մլրդ դրամ (890,3 մլն ռուբլի) մաքուր շահույթ։ Այդ մաս...
Արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, այդ մետաղներով պատրաստված և օգտագործված որոշ իրերի արտահանումը
Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափ...
Անդրկասպյան երթուղի․ Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը համաձայնագիր կստորագրեն
Ղազախստանն ու Ադրբեջանն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման ընկերության ստեղծման մասին համաձայնագիր...
Արման Հակոբջանյանը փախել է Արցախից և գնել Գագիկ Ծառուկյանի գազալցակայանները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդ...