Հայկական բրոքերը ռուսների շնորհիվ առաջին եռամսյակում գրեթե 1 միլիարդ ռուբլի է վաստակել. Forbes
Հայկական բրոքեր Armbrok-ն այս տարվա առաջին եռամսյակում ստացել է 4,5 մլրդ դրամ (890,3 մլն ռուբլի) մաքուր շահույթ։ Այդ մասին գրում է Forbes-ը՝ վկայակոչելով բրոքերի հաշվետվությունը։
Նրա զուտ միջնորդավճարները կազմել են 2,9 մլրդ դրամ (575 մլն ռուբլի)՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 33 մլն դրամի (5,5 մլն ռուբլի) դիմաց։ Ներդրումային ընկերությունից հայտնում են, որ բիզնեսի զարգացման խթանը տվել է օտարերկրացիների տեղափոխումը Հայաստան, «հատկապես Ռուսաստանից»։
Ինչպես նշում է Frank Media-ն, անցած տարի բրոքերի աշխատանքը շատ համեստ է եղել, օրինակ՝ 2022 թվականի առաջին եռամսյակում բրոքերը ստացել է 20 մլն դրամի զուտ վնաս (3,3 մլն ռուբլի): Ներդրումային ընկերության գործունեությունը զգալիորեն բարելավվել է ամառվանից՝ անցյալ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին բրոքերի շահույթը սկսել է կտրուկ աճել և կազմել 1,3 մլրդ դրամ (168,1 մլն ռուբլի), ինչը գրեթե 17 անգամ ավելի է, քան երկրորդ եռամսյակում։
Ներդրումային ընկերությունից հայտնում են, որ բիզնեսի զարգացման խթան է տվել օտարերկրացիների տեղափոխումը Հայաստան, «հատկապես Ռուսաստանից»։ Բրոքերը խոստովանում է, որ «փորձառու ոչ ռեզիդենտ թրեյդերների» գիտելիքների, փորձի և կապերի շնորհիվ ձեռք է բերել «մուտք դեպի նոր շուկաներ և առևտրային գործունեության նոր տեսակներ»։
Ռուսաստանից Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցումները 2023 թվականի առաջին եռամսյակում գերազանցել են 1,2 միլիարդ դոլարը, ինչը հինգ անգամ գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 239 միլիոն դոլար, մայիսին հայտնել է Frank Media-ն՝ հղում կատարելով ՀՀ ԿԲ տվյալներին։
Նմանատիպ հոդվածներ
Արման Հակոբջանյանը փախել է Արցախից և գնել Գագիկ Ծառուկյանի գազալցակայանները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդ...
Yandex-ի վաճառքը կարող է չկայանալ պատժամիջոցների պատճառով
Yandex-ի տնօրենների խորհուրդը զգուշանում է ընկերությունը մի խումբ ռուս ներդրողներն վաճառելու գործարքի հաստատումից, քանի...
Արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, այդ մետաղներով պատրաստված և օգտագործված որոշ իրերի արտահանումը
Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափ...
Անդրկասպյան երթուղի․ Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը համաձայնագիր կստորագրեն
Ղազախստանն ու Ադրբեջանն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման ընկերության ստեղծման մասին համաձայնագիր...