«Տիտան» սուզանավում թթվածինը մի քանի ժամից կսպառվի․ թիմի հինգ անդամի գոյատևման հնարավորությունը չնչին է
ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել է, որ բատիսկաֆում եղած թթվածինը կսպառվի այսօր՝ հունիսի 22-ի առավոտյան ժամը 7:08-ին (Հայաստանի ժամանակով ժամը 15:08-ին):
Ինչպես գրում է Daily Mail-ը, սա նշանակում է, որ թիմի հինգ անդամի գոյատևման հնարավորությունը չնչին է: Սակայն իշխանությունների վստահեցմամբ՝ Ատլանտյան օվկիանոսում որոնողա-փրկարարական աշխատանքները հարյուր տոկոսով շարունակվում են:
Հավելենք, որ «Տիտան» կոչվող սուզանավում կա հինգ մարդ՝ բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը, OceanGate Expeditions ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, ֆրանսիական նավատորմի վետերան Փ.Հ. Նարգեոլետը և պակիստանցի գործարար Շահզադա Դաուդը՝ որդու՝ Սուլմանի հետ։
Հայտնի է, որ խորասուզումից որոշ ժամանակ անց բատիսկաֆը կորցրել է կապն օպերատոր նավի հետ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ատլանտյան օվկիանոսում կորել է «Տիտանիկ»-ն ուսումնասիրող բաթիսկաֆը։
[a048d5504a0f2b17d5e7e60a9bf6b7b5.png]
[bb21c67d2a302d5743f443937f72f774.png]
[a1c42d5dcc03f326428efc01a55b309d.png]
[74da3b900f85dfed735d255a4c1f1526.png]