Կորել է Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկ»-ն ուսումնասիրող բաթիսկաֆը, որում գտնվել է միլիարդատեր Համիշ Հարդինգը
Միլիարդատեր Համիշ Հարդինգը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում կորած բաթիսկաֆում։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
«Իմ մտքերն ու աղոթքները խորթ հորս՝ Համիշ Հարդինգի համար են, ում սուզանավն անհետացել է «Տիտանիկը» ուսումնասիրելիս: Որոնողափրկարարական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են»,- գրել է 58-ամյա Հարդինգի որդեգրած որդին՝ Բրայան Զասը։
Ավելի վաղ OceanGate Expeditions-ը հաստատել էր Ատլանտյան օվկիանոսում իր անձնակազմով բաթիսկաֆի անհետացումը: Ստորջրյա մեքենան նախատեսված է զբոսաշրջիկներին «Տիտանիկ» մարդատար նավի խորտակման վայր հասցնելու համար: Միաժամանակ չի հստակեցվում, թե քանի մարդ է գտնվում սարքում, և թե երբ և ինչ հանգամանքներում է խզվել նրանց հետ շփումը։
Նշվում է, որ մեծահարուստ բրիտանացուն է պատկանում Action Aviation ընկերությունը, որը վաճառում և շահագործում է ինքնաթիռներ։






























