Ռուսները նույնպես պատրաստվում էին․ Ուկրաինայի վարչապետը՝ հակահարձակման մասին
Ուկրաինայի օկուպացված տարածքներն ազատագրելու համար ժամանակ է պետք, ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ անդրադառնալով ուկրաինական հակահարձակմանը։
The Guardian-ը, գրում է, որ Շմիգալը վստահ է ուկրաինական հաջողության հարցում։
«Մենք կիրականացնենք շատ խելամիտ, հարձակողական գործողություններ: Եվ, հետևաբար, դրա համար ժամանակ կպահանջվի: Բայց մենք մտադիր ենք շարժվել և առաջ գնալ: Մենք առաջ ենք գնալու: Եվ ես բացարձակ լավատես եմ ռուսների կողմից մեր բոլոր օկուպացված հողերի ազատագրման հարցում»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։
Ըստ նրա՝ ռուսները նույնպես պատրաստվում էին հակահարձակմանը, ականապատել են բազմաթիվ տարածքներ, որը «բարդացնում է մեր պաշտպանների առաջխաղացումը»։
«Դժբախտաբար, այս հակահարձակման մեր նախապատրաստության ընթացքում ռուսները նույնպես պատրաստվում էին, ուստի այնտեղ այնքան ականապատ դաշտեր կան, ինչը իսկապես դանդաղեցնում է շարժը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...