Սպորտ
Պատմական նվաճում. ՀՀ ըմբշամարտի ընտրանին առաջին անգամ թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել է պատմական նվաճման մասին` ստորև գրելով.
«Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է ԱՌԱՋԻՆ տեղը։
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթում է թիմային պայքարում: Այս հաջողությանը մեր ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ):
Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով:
Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Նվաճել ենք 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ»։
[54d96d610180e068d685216f6e9076ec.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0