Մերկ ու մասամբ հոշոտված ռուս կնոջ դի է հայտնաբերվել Դիլիջանի ոլորանների հարակից անտառում
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մի քանի օր շարունակ Ոստիկանության կինոլոգների հետ որոնողական աշխատանքներ են կատարել ինչպես Երևանում, այնպես էլ Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այսօր՝ հունիսի 15-ին, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին հարակից անտառային հատվածում ոստիկանները և կինոլոգիական ջոկատի ծառայողները հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում նշված վայրում հայտնաբերել են ամբողջությամբ մերկ, մասամբ հոշոտված կնոջ դի:
Հաղորդվում է, որ մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, ով այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։ Եվ երբ 2 օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժին և հայտնել, որ մինչև օրս իր աղջկա վերաբերյալ տեղեկություն չունի։
Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանությունն արդեն շոշափելի արդյունքներ ունի կատարված սպանության բացահայտման վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ այս պահին հրապարակում։
Նմանատիպ հոդվածներ
Տեղի հատվածում այսօր վիրավորում ստացած զինծառայող Արթուր Ազրոյանը Մասիս համայնքից է
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր վիրավորում ստացած Արթուր Ազրոյանը...
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձի ուղղությամբ
Արցախի ՆԳՆ-ն հայտնում է, որ երեկ` հունիսի 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատ...
Արգելքի հետևանքով ԿԽՄԿ-ն չի կարողացել կազմակերպել 102 բուժառուի տեղափոխությունը. Արցախի ԱՆ
Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչին...
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է
Երասխում կառուցվող մետալուրգիական հայ-ամերիկյան գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է։ Այս մասին ArmeniaSputnik-ին...