Տեղի հատվածում այսօր վիրավորում ստացած զինծառայող Արթուր Ազրոյանը Մասիս համայնքից է
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր վիրավորում ստացած Արթուր Ազրոյանը Մասիս համայնքից է։
«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Համայնքապետը տեղեկացրեց, որ այս պահին նրան վիրահատում են։ Առողջություն Արթուրին։ Տերը պահապան»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձի ուղղությամբ
Արցախի ՆԳՆ-ն հայտնում է, որ երեկ` հունիսի 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատ...
Արգելքի հետևանքով ԿԽՄԿ-ն չի կարողացել կազմակերպել 102 բուժառուի տեղափոխությունը. Արցախի ԱՆ
Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչին...
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է
Երասխում կառուցվող մետալուրգիական հայ-ամերիկյան գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է։ Այս մասին ArmeniaSputnik-ին...
Ադրբեջանական կրակոցներից վիրավորված 2 հնդիկներն այս պահին վիրահատվում են
Ադրբեջանի զինված ուժերի կրակոցներից վիրավորված 2 հնդիկներն այս պահին վիրահատվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել...