Արգելքի հետևանքով ԿԽՄԿ-ն չի կարողացել կազմակերպել 102 բուժառուի տեղափոխությունը. Արցախի ԱՆ
Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ): Այդ մասին ասված է Արցախի առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ առավոտյան ԿԽՄԿ մեքենաները 25 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխում էին Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի անցակետում ադրբեջանական կողմն արգելել է նրանց հետագա տեղաշարժը, ինչի հետևանքով մեքենաները վերադարձել են Ստեփանակերտ՝ միևնույն ժամանակ չկարողանալով կազմակերպել Գորիսից Ստեփանակերտ ևս 25 բուժառուների ու հարազատների վերադարձն Արցախ:
Այսօր նախատեսված էր նաև 27 բուժառուների և նրանց հարազատների տեղափոխումը ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար, ինչպես նաև 25 բուժառուների և նրանց հարազատների հետվերադարձը դեպի Արցախ:
Բոլոր հումանիտար բեռնափոխադրումների խափանման պայմաններում, բնականաբար, լրիվությամբ դադարել են նաև դեղորայքի ու բժշկական այլ պարագաների սահմանափակ մատակարարումները դեպի Արցախ, որոնք իրականացվում էին բացառապես Կարմիր խաչի կողմից: Արդյունքում՝ օրեցօր կրճատվում են բուժհաստատություններում առկա առանց այն էլ սուղ պաշարները՝ լրացուցիչ ռիսկի տակ դնելով քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումը»,- նշված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Տեղի հատվածում այսօր վիրավորում ստացած զինծառայող Արթուր Ազրոյանը Մասիս համայնքից է
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր վիրավորում ստացած Արթուր Ազրոյանը Մասի...
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձի ուղղությամբ
Արցախի ՆԳՆ-ն հայտնում է, որ երեկ` հունիսի 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատ...
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է
Երասխում կառուցվող մետալուրգիական հայ-ամերիկյան գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է։ Այս մասին ArmeniaSputnik-ին...
ՀՀ-ի քաղաքացիները կկարողանան Վրաստան ճամփորդել նույնականացման քարտերով
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքաց...