Մակրոնը խոստացել է միջամտել, որպեսզի Մբապեն մնա ՊՍԺ-ում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ կփորձի ջանք ներդնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մնա փարիզյան ակումբում:
Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ փարիզցիների պատանի երկրպագուներից մեկը խնդրել Է Մակրոնին ինչ-որ բան ձեռնարկել Մբապեին ՊՍԺ-ի կազմում պահելու համար, ինչին նախագահը պատասխանել է. «Ես կփորձեմ անել դա»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մբապեն պատրաստ է արդեն այս ամառ հեռանալ ՊՍԺ-ից: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու անգլիական մի շարք ակումբներ։ Մբապեի պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին: Հարձակվողը հրաժարվել է պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակից և կարող է ազատ գործակալ դառնալ արդեն հաջորդ մրցաշրջանից հետո: