Դոնալդ Թրամփը շարունակում է օգուտ քաղել դատական վերջին հայցերից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է օգուտ քաղել դատական վերջին հայցերից։ Ինչպես գրում է Российская Газета-ն՝ քաղաքական գործչի ներկայացուցիչն ասել է, որ 7 միլիոն դոլար է նվիրաբերվել Թրամփի նախընտրական ֆոնդին՝ նախկին նախագահի դեմ մեղադրանք առաջադրվելուց հետո:
Հանրապետականը շարունակում է պնդել իր տեսակետը այն մասին, որ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է։ Reuters-ի և Ipsos ինստիտուտի կողմից անցկացված սոցհարցման համաձայն՝ հանրապետական ընտրողների 81 տոկոսը կարծում է, որ գործընթացը քաղաքական դրդապատճառներ ունի:
Թրամփն այժմ նաև մոտ 43 տոկոսով հանրապետականների նախընտրելի թեկնածուն է՝ առաջ անցնելով Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսից, որն ունի 22 տոկոս:
Նմանատիպ հոդվածներ
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ ...
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...