Արբանյակն արդեն շահագործվում է, շուտով փաստացի կառավարում կկատարվի ՀՀ տարածքից․ ԲՏԱ նախարար
2022 թվականին որպես զարգացման նոր թիրախ և նոր նախաձեռնություն՝ պետական բյուջեից հատկացված միջոցներն ուղղվել են նաև Հայաստանի առաջին՝ Երկրի հեռահար դիտարկման արբանյակի արձակմանը և տիեզերալուսանկարների ձեռքբերմանը: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
«Արբանյակն արդեն շահագործման մեջ է, պարբերաբար ստացվում են լուսանկարներ, և պայմանագրով նախատեսված կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է և պատրաստ է շահագործման:
Ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած հայ մասնագետները շուտով ամբողջությամբ կվերցնեն արբանյակի կառավարումն իրենց վրա, և փաստացի կառավարում կկատարվի ՀՀ տարածքից»,- ասել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսի պանորամային լուսանկարները
ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարս մոլորակի նոր լուսանկարները։ Գունավոր պատկերը 2 պանորամային սև և սպիտակ շրջանակների գեղարվեստակա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ «Ջեյմս Ուեբը» հրապարակել է Սատուրնի առաջին լուսանկարները
Հրապարակվել են Սատուրնի առաջին լուսանկարները, որոնք արվել են «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի միջոցով։ Նկարներն արվել...
Ռուսաստանի ԱԴԾ-ն Apple-ին մեղադրել է ամերիկյան հետախուզությանն օգնելու մեջ
Ռուսաստանի ԱԴԾ-ն ամերիկյան Apple ընկերությանը մեղադրել է վիրուսային ծրագրի միջոցով ամերիկյան հետախուզության գործողությու...
Սննդային թունավորումների 70 տոկոսի դեպքում պատճառը հավի միսն է. ՍԱՏՄ
ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սննդային թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի...