ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննություն հանձնողներից 6-ն օգտվել են տեխնիկական միջոցներից և հեռացվել
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե քննությունների ժամանակ տեխնիկական միջոցներից օգտվելու 6 դեպք է բացահայտվել, և քննություն հանձնողները հեռացվել են։
«Ունենք որոշ դիմորդներ, որոնք ևս մեծ թիվ չեն կազմում, որոնք նախնական որոշակի փորձեր են արել՝ քննությանը չմասնակցելու, բժշկական տեղեկանք ներկայացնելու փորձեր են արել: Սրանք բոլորը շատ մանրակրկիտ ստուգվում են:
Իհարկե, մեր երեխաները շատ հնարամիտ են: Ես չեմ բացառում, որ տեխնիկական միջոցներից օգտվելու այնպիսի հնարավորություններ են գտնում, որ դեռ բացահայտելու և այդ ձևերը հասկանալու կարիք կունենանք, բայց ուզում եմ ասել նաև, որ վերահսկողությունը մենք իրականացնում ենք համատեղ ջանքերով, շատ ուշադիր ենք փորձում լինել, և այստեղ հավելյալ վերահսկողության կարիք անընդհատ կա»,- ասել է նա։ Ըստ Անդրեասյանի, նաև հանրային վարքականոնի խնդիր կա, թե որքանո՞վ են կեղծիքը հանդուրժում:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հռոմից Երևան ժամանած քաղաքացու ստամոքսից ու հաստ աղիքից թմրանյութի պարկեր են հայտնաբերվել
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողու...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանու հանդեպ կրկին դաժան են վարվել
Auroranews-ն ահազանգ է ստացել, որ երեկ ժամը 20։30- ի սահմաններում Չարենցավանում տեղի է ունեցել կենդանու հանդեպ հերթական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը, կնոջը գրկած, նետվել է լողավազանը
Համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կնոջ ծննդյան օրը, նրան գրկած նետվում լողավազանը...
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է
Երասխում կառուցվող մետալուրգիական հայ-ամերիկյան գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է։ Այս մասին ArmeniaSputnik-ին...