18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանու հանդեպ կրկին դաժան են վարվել
Auroranews-ն ահազանգ է ստացել, որ երեկ ժամը 20։30- ի սահմաններում Չարենցավանում տեղի է ունեցել կենդանու հանդեպ հերթական դաժան վերաբերմունքի դրսևորումը: Մեզ հետ կապ են հաստատել կենդանապաշտպաններ` Մարի Տեր-Անտոնյանը և Հրանտ Դավոյանը: Նրանց խոսքով՝ այս մասին իրենց տեղեկացրել է հենց կենդանասերը, ում աչքի առաջ և դեպքը տեղի ունեցել։
«Հենց ինքն է հանդիսացել շների խնամողը: Վերջիններիս համար տեղ է հատկացված եղել ավտոտնակում, բնակելի շենքերից բավական հեռու: Մեզ հասած տեղեկություններով՝ հանցանքը կատարողը եղել է ՝ Ք. Չարենցավանի 4-րդ թաղամասի 9 - րդ շենք բնակիչ Չոբանյան Ռուստամը ՊՆ - ի աշխատող է (Լուսակերտում է աշխատում)։ Վերջինս կրակել է երկու շան, որոնցից մեկը վիրավոր փախել է, մյուսը, ցավոք, սատկել: Ականատեսի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել:
Կոչ ենք անում պատկան մարմիններին անհապաղ միջոցներ ձեռնարկել տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Քաղաքացիներին էլ հորդորում ենք զերծ մնալ նման դաժան և անմարդկային գործողություններից:
Հիշեցնում ենք, որ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է, սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 307րդ հոդվածով», - հավելեցին նրանք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հռոմից Երևան ժամանած քաղաքացու ստամոքսից ու հաստ աղիքից թմրանյութի պարկեր են հայտնաբերվել
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ապրում ենք շոգ երկրում, պլյոնկաները պոկած վարելով՝ վառվում ենք». վարորդները բողոքի ակցիա են անում
Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ինչպես հայտնել էինք, այս մասին օրեր...
Գայանե Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել
Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել 191 հոդվածի հատկանիշներով (առևանգում)։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նա դատարան...
Երևանում զինծառայողը ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է
Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանակա...