«Երասխի հատվածում հեռահար կրակոցներ են եղել․ առաջխաղացում չկա». ՊՆ փոխնախարար
«Այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ որևէ զինատեսակից կրակոցներ չկան», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով Երասխի կրակոցներին։
Սարգսյանի խոսքով՝ հետագայում կպարզվի, թե հատկապես ում կամ ինչն են թիրախավորել ադրբեջանցիները․
«Որոշակի լարվածության միտում նկատվում է։ Առաջին օրերին ադրբեջանական մամուլը և, առհասարակ, Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածում․ դրանց, որպես կանոն, հաջորդում են որոշակի քայլեր»,- ասել է նախարարի տեղակալը՝ նշելով, որ այս գործելաոճը բացասական հետևանքներ է առաջացնում ու վնասում գործընթացին։
Սարգսյանն ասել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Երասխի հատվածում հեռահար կրակոցներ են եղել, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ ն...
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխ...
Էրդողանը Twitter-ում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալ...
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: Այս մաս...